Հոդված 24
Հոդված 24
Բռնագրավման իրականացումը
1. 23-րդ հոդվածի ներքո բռնագրավման իրավունքն ստանալու և իրականացնելու ընթացակարգերը պետք է կարգավորվեն հարցում ստացող Կողմի օրենսդրությամբ:
2. Հարցում ստացող Կողմը պարտավոր է ընդունել փաստերի առնչությամբ կատարված եզրահանգումները այնքանով, որքանով դրանք նշված են հարցում ներկայացնող Կողմի մեղադրական դատավճռի կամ դատարանի որոշման մեջ, կամ այնքանով, որքանով դրանք անվերապահորեն հիմք են հանդիսանում այդպիսի մեղադրական դատավճռի կամ դատարանի որոշման համար:
3. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով հայտարարել, որ սույն հոդվածի 2-րդ կետը կիրառելի է միայն իր սահմանադրական սկզբունքներին և իրավական համակարգի հիմնական հասկացություններին համապատասխանելու դեպքում:
4. Այն դեպքում, երբ բռնագրավումը ներառում է գումար վճարելու պահանջ, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը պետք է փոխանակի գումարը այդ Կողմի արժույթով՝ բռնագրավումն իրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելու պահի դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան:
5. 23-րդ հոդվածի 1.ա կետի դեպքում միայն հարցում ներկայացնող Կողմը պետք է իրավասու լինի որոշում կայացնելու բռնագրավման լիազորագիրը վերանայելու նպատակով որևիցե դիմում ներկայացնելու վերաբերյալ: