Անցնել բովանդակությանը
ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Բռնագրավում իրականացնելու պարտավորությունը

1. Այն Կողմը, որը մեկ այլ Կողմից ստացել է իր տարածքում գտնվող գործիքների կամ եկամուտների բռնագրավման վերաբերյալ հարցում, պետք է.

ա) կիրառի (ի կատար ածի) այդպիսի գործիքների կամ եկամուտների բռնագրավման վերաբերյալ հարցում ներկայացնող Կողմի դատարանից ստացված օրդերը, կամ

բ) ներկայացնի հարցումը իր իրավասու մարմիններին` բռնագրավման լիազորագիր ձեռք բերելու նպատակով, իսկ այդպիսի լիազորագիր տրվելու դեպքում՝ ի կատար ածի այն:

2. Սույն հոդվածի 1.բ կետը կիրառելու նպատակներից ելնելով` Կողմերից յուրաքանչյուրը անհրաժեշտության դեպքում պետք է իրավասու լինի իր սեփական օրենսդրության ներքո հարուցելու բռնագրավման վերաբերյալ դատական վարույթ:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները պետք է կիրառվեն նաև այնպիսի բռնագրավման վերաբերյալ, որը ներառում է եկամուտների արժեքին համապատասխան գումար վճարելու պահանջ՝ այն դեպքում երբ գույքը, որի նկատմամբ կարող է բռնագրավում իրականացվել, գտնվում է հարցում ստացող Կողմի տարածքում: Նման դեպքերում 1-ին կետի համաձայն բռնագրավում իրականացնելիս հարցում ստացող Կողմը պետք է գումարը չստանալու դեպքում իրագործի այդ պահանջը՝ տարածելով այն այդ նպատակի համար առկա ցանկացած գույքի վրա:

4. Եթե բռնագրավման վերաբերյալ հարցումը վերաբերում է գույքի որոշակի միավորի, Կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել այն մասին, որ հարցում ստացող Կողմը կարող է բռնագրավում կատարել գույքի արժեքին համապատասխան գումարի վճարման պահանջի ձևով:

5. Կողմերը պետք է հնարավորության դեպքում, իրենց երկրի օրենսդրության ներքո, առավելագույն չափով համագործակցեն այն Կողմերի հետ, որոնք պահանջում են կիրառել գույքի կորստին հանգեցնող՝ բռնագրավմանը համարժեք այնպիսի միջոցներ, որոնք քրեական պատժամիջոցներ չեն հանդիսանում, այն չափով, որքանով այդ միջոցները քրեական հանցանքի նկատմամբ կիրառելու համար սահմանված են հարցում ներկայացնող Կողմի դատական մարմնի կողմից, այն պայմանով, որ հաստատված լինի, որ այդ գույքը կազմված է սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված եկամուտներից կամ այլ գույքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։