Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

Ծանուցումներ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, դրան միանալու համար հրավիրված յուրաքանչյուր պետության և Կոնվենցիայի յուրաքանչյուր այլ Կողմի.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.

գ) 49-րդ և 50-րդ հոդվածների համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին.

դ) 53-րդ հոդվածի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության կամ վերապահման մասին.

ե) Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, Կոնվենցիայի հարցերով պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վարշավայում 2005թ. մայիսի 16-ին, անգլերեն և ֆրանսերեն հավասարազոր տեքստերով, մեկ օրինակով, որը ի պահ է տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պետք է վավերացված օրինակները փոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպական համայնքին, Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին և դրան միանալու համար հրավիրված յուրաքանչյուր պետության:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

ա) Մասնակցություն կազմակերպված հանցավոր խմբում և շորթում

բ) ահաբեկչություն, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը

գ) մարդկանց թրաֆիկինգ և անօրինական փոխադրում

դ) սեռական շահագործում, ներառյալ երեխաների սեռական շահագործումը

ե) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն

զ) զենքի ապօրինի շրջանառություն

է) գողացված և այլ իրերի ապօրինի շրջանառություն

ը) կոռուպցիա և կաշառակերություն

թ) խարդախություն

ժ) դրամի կեղծում

ժա) ապրանքների կեղծում և հեղինակային իրավունքի խախտում

ժբ) բնապահպանական հանցագործություններ

ժգ) սպանություն, ծանր մարմնական վնասվածքների պատճառում

ժդ) մարդկանց առևանգում, ազատության անօրինական սահմանափակում և պատանդառություն

ժե) կողոպուտ կամ գողություն

ժզ) մաքսանենգություն

ժէ) դրամաշորթություն

ժը) փաստաթղթերի կեղծում

ժթ) հեղինակային իրավունքի խախտում, և

ի) ներքին առևտուր և շուկայական մեքենայություն

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 1-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» 2005թ. ՄԱՅԻՍԻ 16-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետը կկիրառի միայն կոնվենցիային կից հավելվածում նշված հանցագործությունների նկատմամբ:

2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 17-րդ հոդվածը կկիրառվի միայն հանցագործությունների տեսակների նկատմամբ, որոնք նշված են կոնվենցիային կից հավելվածի ցուցակում:

3. Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը 24-րդ հոդվածի 2-րդ կետը կկիրառի միայն իր սահմանադրական սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:

4. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներկայացվող հարցումները և այդպիսի հարցումներին առնչվող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն անգլերենով կատարված թարգմանությամբ:

5. Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` կոնվենցիայի 7-րդ գլխի համաձայն` Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկությունները կամ ապացույցները չեն կարող առանց իր նախնական համաձայնության Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ քննության կամ վարույթի համար, բացի հարցման մեջ նշվածից:

Ց Ա Ն Կ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից պետությունների

Պետություն Ստորագրվել է Վավերացվել է Ուժի մեջ է

մտել

Ալբանիա 22.12.2005թ. 6.02.2007թ. 1/5/2008

Հայաստան 17.11.2005թ. 2/6/2008 1/10/2008

Ավստրիա 16.05.2005թ.

Բելգիա 16.05.2005թ.

Բոսնիա և Հերցոգովինա 19.01.2006թ. 11/1/2008 1/5/2008

Խորվաթիա 29/4/2008 10/10/2008 1/2/2009

Բուլղարիա 22.11.2006թ.

Կիպրոս 16.05.2005թ.

Ֆինլանդիա 16.12.2005թ.

Հունաստան 12.10.2006թ.

Իսլանդիա 16.05.2005թ.

Իտալիա 08.06.2005թ.

Լատվիա 19.05.2006թ.

Լյուքսեմբուրգ 16.05.2005թ.

Մալթա 16.05.2005թ. 30/1/2008 1/5/2008

Մոլդովա 16.05.2005թ. 18.09.2007թ. 1/5/2008

Մոնտենեգրո 16.05.2005թ. 20/10/2008 1/2/2009

Նիդեռլանդներ 17.11.2005թ. 13/8/2008 1/12/2008

Լեհաստան 16.05.2005թ. 08.08.2007թ. 1/5/2008

Պորտուգալիա 16.05.2005թ.

Ռումինիա 16.05.2005թ. 21.02.2007թ. 1/5/2008

Սան Մարինո 14.11.2006թ.

Սերբիա 16.05.2005թ.

Սլովակիա 12/11/2007 16/9/2008 1/1/2009

Սլովենիա 28.03.2007թ.

Շվեդիա 16.05.2005թ.

Նախկին Հարավսլավիա

Մակեդոնիայի Հանրապետություն 17.11.2005թ.

Թուրքիա 28.03.2007թ.

Ուկրաինա 29.11.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։