Անցնել բովանդակությանը
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Փաստաթղթերի միջոցով ծանուցում

1. Կողմերը պետք է միմյանց ապահովեն փոխադարձ աջակցության լայն միջոցներով՝ նախնական միջոցների և բռնագրավման ենթակա անձանց դատական փաստաթղթերով ապահովելու համար:

2. Սույն հոդվածում պարունակվող և ո՛չ մի դրույթ չպետք է որևէ կերպ ազդի հետևյալի վրա.

ա) արտասահմանում գտնվող անձանց փոստային ուղիներով դատական փաստաթղթեր ուղղակիորեն առաքելու հնարավորությունը.

բ) նախաձեռնող Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների հնարավորությունը՝ դատական փաստաթղթերի առաքումը ուղղակիորեն այդ Կողմի հյուպատոսական մարմինների կամ նշանակման Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների միջոցով իրականացնելու առումով,

բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակման Կողմը ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս հակառակի հայտարարագիր է ներկայացնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

3. Այն դեպքում, երբ դատական փաստաթղթերն առաքվում են արտասահմանում գտնվող այնպիսի անձանց, որոնց նկատմամբ կիրառվում են նախնական միջոցներ, կամ կատարվում է ուղարկող Կողմից տրված բռնագրավման լիազորագրերի պահանջը, այդ Կողմը պետք է նշի, թե իր օրենսդրությամբ իրավական պաշտպանության ինչ միջոցներ են սահմանված այդպիսի անձանց համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։