Անցնել բովանդակությանը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Տերմինների օգտագործումը

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) «եկամուտներ» նշանակում է` քրեական հանցանքներ կատարելուց ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված կամ ձեռք բերված ցանկացած տեսակի տնտեսական շահ: Այն կարող է բաղկացած լինել սույն հոդվածի «բ» ենթակետում սահմանված ցանկացած գույքից.

բ) «գույք»-ը ներառում է` ցանկացած նկարագրություն ունեցող գույք` ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական, շարժական կամ անշարժ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ իրավունքի կամ շահի մասին վկայող իրավական ակտեր կամ փաստաթղթեր.

գ) «գործիքներ» նշանակում է` ցանկացած գույք, որը նախատեսված է եղել կամ որևիցե ձևով օգտագործվել է, մասնակիորեն կամ ամբողջությամբ, մեկ կամ մի քանի քրեական հանցանք կատարելու համար.

դ) «բռնագրավում» նշանակում է` մեկ կամ մի քանի քրեական հանցանքի վերաբերյալ դատական գործ հարուցելուն հետևող և դատարանի կողմից սահմանվող պատիժ կամ պատժամիջոց, որը հանգեցնում է գույքի վերջնական կորստի.

ե) «նախորդող հանցանք» նշանակում է` ցանկացած տեսակի քրեական հանցանք, որի արդյունքում ստացված եկամուտները կարող են դառնալ սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված հանցանքի առարկա.

զ) «ֆինանսական հետախուզության մարմին» (այսուհետ` ՖՀՄ) նշանակում է` կենտրոնական ազգային գործակալություն, որը պատասխանատու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով՝

i) հանցավոր ծագում ունենալու մեջ կասկածվող եկամուտների և հնարավոր ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կամ

ii) փողերի լվացման դեմ պայքարի ազգային օրենսդրությամբ կամ կանոնակարգերով պահանջվող

ֆինանսական տեղեկություններ ստանալու (թույլ տրված դեպքերում՝ նաև հայցելու), վերլուծելու և իրավասու մարմիններին փոխանցելու համար.

է) «սառեցում» կամ «առգրավում» նշանակում է` դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հիման վրա՝ գույքի փոխանցման, ոչնչացման, փոխարկման, օտարման կամ տեղաշարժման ժամանակավոր արգելում կամ գույքի նկատմամբ ժամանակավոր արգելանքի կամ հսկողության իրականացում.

ը) «ահաբեկչության ֆինանսավորում» նշանակում է` վերը նշված «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված գործողություններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։