Հոդված 10
Հոդված 10
Կորպորատիվ պատասխանատվություն
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կապահովեն, որ իրավաբանական անձինք պատասխանատվություն կրեն սույն Կոնվենցիայով սահմանված` փողերի լվացման քրեական հանցանքների համար, որոնք, ի շահ այդ անձանց, կատարվել են տվյալ իրավաբանական անձի կազմում առաջատար դիրք զբաղեցնող ֆիզիկական անձի կողմից, որը գործել է ինքնուրույն կամ իբրև իրավաբանական անձի մարմնի անդամ` օգտագործելով հետևյալը.
ա) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը, կամ
բ) իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու իրավասությունը, կամ
գ) իրավաբանական անձի կազմում հսկողություն իրականացնելու իրավասությունը,
ինչպես նաև կատարվել են վերը նշված հանցանքներում այդպիսի ֆիզիկական անձին՝ իբրև հանցակից կամ սադրիչ ներգրավելու լինելու նպատակով:
2. 1-ին պարբերության մեջ նշված դեպքերի հետ մեկտեղ Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովի, որ իրավաբանական անձը պատասխանատվություն կրի այն դեպքերում, երբ 1-ին պարբերությամբ սահմանված հսկողության կամ վերահսկողության բացակայությունը հնարավոր է դարձրել 1-ին պարբերությամբ սահմանված քրեական հանցանքների կատարումը ի շահ տվյալ իրավաբանական անձի վերջինիս իրավասության տակ գտնվող ֆիզիկական անձի կողմից:
3. Սույն հոդվածով նախատեսված իրավաբանական անձի պատասխանատվությունը չպետք է բացառի քրեական գործի հարուցումը այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են 1-ին պարբերությամբ սահմանված քրեական հանցանքներ կատարողներ, դրանց հրահրողներ կամ հանցակիցներ:
4. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի, որ սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կրող իրավաբանական անձինք ենթարկվեն արդյունավետ, համարժեք և տարհամոզիչ քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցները: