ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ (ՖՀՄ), ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Հոդված 12
Հոդված 12
Ֆինանսական հետախուզության մարմին (ՖՀՄ)
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայով սահմանված ՖՀՄ ստեղծելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի ՖՀՄ-ն հնարավորություն ունենա ուղղակի կամ անուղղակի ձևով, պատշաճ ժամանակին ձեռք բերելու այն ֆինանսական, վարչական և իրավական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իրեն իր գործառույթները, մասնավորապես, կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը իրականացնելու համար: