Հոդված 18
Հոդված 18
Բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվությանն առնչվող հարցումներ
1. Այլ Կողմից ստացված հարցման հիման վրա հարցում ստացող Կողմը պետք է տրամադրի որոշակի բանկային հաշիվների և հարցման մեջ նշված մեկ կամ մի քանի հաշիվների միջոցով որոշակի ժամանակահատվածում իրականացված բանկային գործարքների վերաբերյալ մանրամասներ` ներառյալ փոխանցող և ստացող բոլոր հաշիվների մանրամասները:
2. Սույն հոդվածով սահմանված պարտավորությունը պետք է կատարվի այն չափով, որքանով հաշիվը պահող բանկը տիրապետում է այդ տեղեկատվությանը:
3. 37-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ մեկտեղ հարցում ներկայացնող Կողմը պետք է հարցման մեջ նշի, թե ինչու է համարում, որ հայցվող տեղեկատվությունն էապես առնչվում է տվյալ հանցանքի դատական քննությանը:
4. Հարցում ստացող Կողմը կարող է այդպիսի հարցման իրագործման համար սահմանել այն նույն պայմանները, որոնք կիրառում է հետախուզման և առգրավման հարցումների նկատմամբ:
5. Կողմերը կարող են այս դրույթի կիրառումը տարածել բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատություններում բացված հաշիվների վրա: Դրույթի տարածումը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա: