Հոդված 19
Հոդված 19
Բանկային գործարքների մոնիտորինգի վերաբերյալ հարցումներ
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի, որ մեկ այլ Կողմից հարցում ստանալու դեպքում ի վիճակի կլինի մոնիտորինգի ենթարկել հարցման մեջ նշված մեկ կամ մի քանի հաշիվների միջոցով որոշակի ժամանակահատվածում իրականացվող բանկային գործարքները և դրա արդյունքները հաղորդել հարցում ներկայացնող Կողմին:
2. 37-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ մեկտեղ հարցում ներկայացնող Կողմը պետք է հարցման մեջ նշի, թե ինչու է համարում, որ հայցվող տեղեկատվությունն էապես առնչվում է տվյալ հանցանքի դատական քննությանը:
3. Յուրաքանչյուր առանձին դեպքում մոնիտորինգ իրականացնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն հարցումը ստացած Կողմի իրավասու մարմինները` տվյալ Կողմի ազգային օրենսդրության հիման վրա:
4. Մոնիտորինգի հետ կապված գործնական մանրամասները պետք է համաձայնեցվեն հարցումը ներկայացնող և ստացող Կողմերի իրավասու մարմինների միջև:
5. Կողմերը կարող են այս դրույթի կիրառումը տարածել բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատություններում բացված հաշիվների վրա: