ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Հոդված 2
Հոդված 2
Կոնվենցիայի կիրառումը ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան կիրառել սույն Կոնվենցիայի III, IV և V բաժիններով սահմանված դրույթները ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով:
2. Մասնավորապես, Կողմերից յուրաքանչյուրը պետք է երաշխավորի, որ կարող է հետախուզել, հետապնդել, հայտնաբերել, սառեցնել, առգրավել և բռնագրավել օրինական կամ հանցավոր ծագում ունեցող այնպիսի գույքը, որը նախատեսված է եղել կամ որևիցե ձևով օգտագործվել է, մասնակիորեն կամ ամբողջությամբ, ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով, ինչպես նաև նշված հանցանքից ստացված եկամուտները, և այդ ուղղությամբ ապահովել հնարավոր առավելագույն համագործակցություն: