Հոդված 25
Հոդված 25
Բռնագրավված գույքը
1. Սույն Կոնվենցիայի 23-րդ և 24-րդ հոդվածների համաձայն Կողմերից որևէ մեկի բռնագրաված գույքը պետք է տնօրինի այդ Կողմը` իր երկրի օրենսդրության և վարչական ընթացակարգերին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայի 23-րդ և 24-րդ հոդվածների համաձայն որևէ Կողմի ներկայացրած հարցումը կատարելիս Կողմերը պետք է իրենց երկրի օրենսդրությամբ թույլատրելի չափով և համապատասխան պահանջ ստանալու դեպքում առաջնայնության կարգով քննարկեն բռնագրավված գույքը հարցում ներկայացնող Կողմին վերադարձնելու հարցը, որպեսզի նա կարողանա փոխհատուցում տրամադրել հանցագործության զոհ դարձած անձանց կամ այդ գույքը վերադարձնել օրինական սեփականատերերին:
3. Սույն Կոնվենցիայի 23-րդ և 24-րդ հոդվածների համաձայն որևէ Կողմի ներկայացրած հարցումը կատարելիս հակառակ Կողմը կարող է հատուկ կարգով քննարկել այդպիսի գույքը պարբերաբար կամ առանձին դեպքերում այլ Կողմերի հետ բաժանելու մասին համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ ունենալու հարցը` իր երկրի օրենսդրությանը կամ վարչական ընթացակարգերին համապատասխան: