ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ՀԵՏԱՁԳՈՒՄ
Հոդված 30
Հոդված 30
Հարցման պահանջի մասնակի կամ պայմանական բավարարում
Նախքան սույն բաժնով նախատեսված համագործակցությունը մերժելը կամ հետաձգելը հարցում ստացող Կողմը պետք է, համապատասխան դեպքերում, հարցում ներկայացնող Կողմի հետ խորհրդակցելուց հետո քննարկի, թե արդյոք հարցումը կարող է բավարարվել մասնակի կերպով կամ իր կողմից անհրաժեշտ համարվող պայմանների առկայությամբ: