ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Հոդված 33
Հոդված 33
Կենտրոնական մարմին
1. Կողմերը պետք է նշանակեն կենտրոնական մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մի քանի մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն սույն բաժնի համաձայն կատարված հարցումներն ուղարկելու և դրանց պատասխանելու, այդպիսի հարցումները կատարելու կամ դրանք՝ կատարման համար իրավազոր մարմիններին փոխանցելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս պետք է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին փոխանցի սույն հոդվածի 1-ին կետի համաձայն նշանակված մարմինների անվանումները և հասցեները: