Անցնել բովանդակությանը
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35

Հարցման ձևը և լեզուները

1. Սույն բաժնով նախատեսված բոլոր հարցումները պետք է կատարվեն գրավոր: Դրանք կարող են փոխանցվել էլեկտրոնային ճանապարհով կամ հեռահաղորդակցման որևէ այլ միջոցով` այն պայմանով, որ հարցում ներկայացնող Կողմը հարցման դեպքում պատրաստ լինի ցանկացած ժամանակ ներկայացնելու այդպիսի հաղորդակցության գրավոր փաստաթուղթը և բնօրինակը: Սակայն Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրով նշել այն պայմանները, որոնց առկայության դեպքում ինքը պատրաստ է ընդունելու և կատարելու էլեկտրոնային ճանապարհով կամ հաղորդակցման որևէ այլ միջոցով ստացված հարցումները:

2. Սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթներից ելնելով` հարցումների կամ ուղեկցող փաստաթղթերի թարգմանությունը պարտադիր չէ:

3. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին փոխանցել հայտարարագիր, որտեղ նշված կլինի, որ ինքն իրավունք է վերապահում պահանջելու, որ իրեն ուղղված հարցումները և այդպիսի հարցումները հիմնավորող փաստաթղթերն ուղեկցվեն իր լեզվով, Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից մեկով կամ իր կողմից նշված՝ այդ լեզուներից որևէ մեկով կատարված թարգմանությամբ: Այդ կապակցությամբ նա կարող է հայտնել իր պատրաստակամությունը մեկ այլ լեզվով (իր կողմից նշված) թարգմանություններ ընդունելու վերաբերյալ: Մյուս Կողմերը կարող են օգտվել փոխադարձության սկզբունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։