Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 49

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49

Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

1. Կոնվենցիան պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական համայնքի և դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների ստորագրման համար: Այդ պետությունները կամ Եվրոպական համայնքը կարող են պարտավորություն ստանձնելու իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալի միջոցով.

ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ

բ) ստորագրմամբ, որը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած այն ամսաթվից, երբ Կոնվենցիան ստորագրած վեց Կողմերը, որոնցից առնվազն չորսը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, իրենց համաձայնությունն են արտահայտել Կոնվենցիայի կատարման համար պարտավորություն ստանձնելու վերաբերյալ՝ 1-ին պարբերության դրույթներին համապատասխան:

4. Կոնվենցիան ստորագրած ցանկացած Կողմի համար, որը հետագայում իր համաձայնությունը կարտահայտի կատարման համար պարտավորություն ստանձնելու վերաբերյալ, Կոնվենցիան ուժի մեջ պետք է մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած, 1-ին կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի կատարման համար պարտավորություն ստանձնելու վերաբերյալ համաձայնություն արտահայտելու ամսաթվից:

5. 1990 թ. Կոնվենցիայի Կողմերից և ոչ մեկը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Կոնվենցիան, եթե չի համարում, որ պարտավորություն է կրում առնվազն այն դրույթների կատարման համար, որոնք համապատասխանում են 1990թ. Կոնվենցիայի դրույթներին, որոնց կատարման համար ինքը պարտավորություն է կրում:

6. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից այն Կողմերը, որոնք հանդիսանում են նաև 1990 թ. Կոնվենցիայի Կողմեր.

ա) պետք է կիրառեն սույն Կոնվենցիայի դրույթները իրենց փոխադարձ հարաբերություններում.

բ) պետք է շարունակեն կիրառել 1990 թ. Կոնվենցիայի դրույթները այդ Կոնվենցիայի մյուս Կողմերի, բայց ո՛չ տվյալ Կոնվենցիայի Կողմերի հետ իրենց հարաբերություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։