ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 50
Հոդված 50
Կոնվենցիային միանալը
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող և Կոնվենցիայի մշակմանը չմասնակցած ցանկացած պետության` միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի դ կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և կոմիտեում ընդգրկված լինելու իրավունք ունեցող Կողմերի ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:
2. Կոնվենցիային միացող ցանկացած պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ պետք է մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ամսաթվից: