Հոդված 51
Հոդված 51
Տարածքային կիրառումը
1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:
2. Ցանկացած Կողմ կարող է ավելի ուշ ամսաթվի` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տվյալ Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարագրում նշված որևիցե այլ տարածքի վրա: Այդպիսի տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ պետք է մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած այդ հայտարարագիրը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:
3. Նախորդ երկու կետերին համապատասխան արված ցանկացած հայտարարություն հայտարարությունում նշված ցանկացած տարածքի նկատմամբ կարող է չեղյալ համարվել գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով: Չեղյալ հայտարարելը պետք է ուժի մեջ մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած այդ ծանուցագիրը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից: