Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52

Կապը այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ

1. Սույն Կոնվենցիան չի անդրադառնում առանձնահատուկ հարցերի վերաբերյալ միջազգային բազմակողմ փաստաթղթերից բխող` Կողմերի իրավունքների ու պարտավորությունների վրա:

2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր սույն Կոնվենցիայում արտացոլված հարցերի շուրջ՝ դրա դրույթները համալրելու կամ ամրապնդելու, ինչպես նաև դրանում ներառված սկզբունքների կիրառումը հեշտացնելու համար:

3. Այն դեպքում, երբ երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են համաձայնագիր կամ պայմանագիր սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի շուրջ կամ որևիցե այլ կերպով հաստատել են իրենց հարաբերությունները այդ հարցերի վերաբերյալ, նրանք պետք է իրավունք ունենան կիրառելու այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ համապատասխան կերպով կարգավորելու այդ հարաբերությունները` Կոնվենցիան կիրառելու փոխարեն, եթե դա հեշտացնում է միջազգային համագործակցությունը:

4. Եվրոպայի միության անդամ հանդիսացող Կողմերը իրենց փոխադարձ հարաբերություններում պետք է կիրառեն Համայնքի և Եվրոպայի միության կանոնները այնքանով, որքանով առկա են որոշակի առանձնահատուկ հարց կարգավորող և տվյալ առանձին դեպքի համար կիրառելի՝ Համայնքի կամ Եվրոպայի միության կանոններ, չխախտելով տվյալ Կոնվենցիայի առարկան ու նպատակը, ինչպես նաև դրա ամբողջական կիրառումը այլ Կողմերի հետ հարաբերություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։