Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 53

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53

Հայտարարություններ և վերապահումներ

1. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս կատարել 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 4-րդ կետով, 17-րդ հոդվածի 5-րդ կետով, 24-րդ հոդվածի 3-րդ կետով, 31-րդ հոդվածի 2-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 42-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարություններից մեկը կամ մի քանիսը:

2. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է նաև ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով իրեն իրավունք վերապահել չկիրառել, մասնակիորեն կամ ամբողջությամբ, 7-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի, 9-րդ հոդվածի 6-րդ կետի, 46-րդ հոդվածի 5-րդ կետի և 47-րդ հոդվածի դրույթները:

3. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս հայտարարել, թե ինչ ձևով է ինքը նախատեսում կիրառել սույն Կոնվենցիայի 17-րդ և 19-րդ հոդվածները, մասնավորապես հաշվի առնելով քրեական հարցերով միջազգային համագործակցության ոլորտում կիրառելի միջազգային համաձայնագրերը: Նա պետք է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնի այդ տեղեկատվության ցանկացած փոփոխման մասին:

4. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելիս հայտարարել.

ա) որ ինքը չի կիրառի սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 4-րդ կետը, կամ

բ) որ ինքը միայն մասնակիորեն կկիրառի սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 4-րդ կետը, կամ

գ) թե ինչ ձևով է ինքը նախատեսում կիրառել սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 4-րդ կետը:

Նա պետք է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնի այդ տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին:

5. Ոչ մի այլ վերապահում չի կարող արվել:

6. Սույն հոդվածին համապատասխան վերապահում արած ցանկացած Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն այն չեղյալ հայտարարել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով: Չեղյալ հայտարարելը պետք է ուժի մեջ մտնի այդ ծանուցագիրը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:

7. Այն Կողմը, որը սույն Կոնվենցիայի որևիցե դրույթի վերաբերյալ վերապահում է արել, չի կարող պահանջել այդ դրույթի կատարումը որևիցե այլ Կողմի կողմից, սակայն կարող է, եթե այդ վերապահումը մասնակի կամ պայմանական է, պահանջել այդ դրույթի կատարումը այնքանով, որքանով ինքն ընդունել է այն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։