ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 55
Հոդված 55
Կոնվենցիան չեղյալ հայտարարելը
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով:
2. Չեղյալ հայտարարելը պետք է ուժի մեջ մտնի եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ սկսած ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:
3. Սույն Կոնվենցիան, սակայն, պետք է շարունակի գործել 23-րդ հոդվածի համաձայն այնպիսի բռնագրավում իրագործելու նկատմամբ, որի վերաբերյալ, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, հարցում է արվել մինչև այդպիսի չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ամսաթիվը: