Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 23 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 103. Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 103. Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում՝

1) Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև երեք ժամ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ.

3) մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով.

4) եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:

3. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

5. Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, և անցկացվում է վարչապետի ընտրություն:

6. Սույն հոդվածի 5-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։