Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 21 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 92. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնելու և քննարկելու կարգը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 92. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

3. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

4. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում և Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, և, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:

7. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծերի ընդունման վրա:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերի վրա, որոնք լուծվում են Սահմանադրության 205-րդ և Կանոնակարգի 104-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։