Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 28 · ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 152. Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 152. Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը

1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:

5. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

6. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝

1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը և նոր վարչապետի թեկնածուին.

2) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը.

3) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն.

4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին կարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը.

7) վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե:

7. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքում արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվում է, և վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

9. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝

1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է.

2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

10. Ազգային ժողովի նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

(152-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։