Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 20 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված 88. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 88. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ, կազմում է գլխադասային և մյուս մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման ժամկետացանկը և այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը:

2. Նախագծի նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

3. Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաև ժամկետացանկում նշված այլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկման արդյունքներն Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձնաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե նախագիծը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, և դրա մասին առկա է հանձնաժողովի եզրակացությունը:

6. Նախագծի՝ պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և Կառավարության լիազորած անձինք:

(88-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։