Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 18 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն առանց փոփոխության գլխադասային հանձնաժողովում քննարկվում է գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կանոնակարգի 81-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:

2. Հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:

(82-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։