Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը
Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը
1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:
2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է մշտական հանձնաժողովի աշխատակարգով և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) և մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ համակարգող փորձագետը և մյուս փորձագետները (մասնագետները) քաղաքացիական ծառայողներ են: Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:
4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև քննիչ հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են համապատասխան հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները կամ Աշխատակազմի համապատասխան մասնագետները:
6. Մինչև պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում և երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է:
(162-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, 21.01.20 ՀՕ-46-Ն)