ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 133.4. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
Հոդված 133.4. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-226-Ն)
1. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
(133.4-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-481-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-226-Ն)