Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 15 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 65. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 65. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ: Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:

3. Կառավարությունը և խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում են իրենց որոշմամբ:

4. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան:

5. Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:

6. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնություններն իրականացվում են Կանոնակարգի 19-րդ գլխով սահմանված կարգով:

(65-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։