Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 17 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 80. Այլընտրանքային համարված օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 80. Այլընտրանքային համարված օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այլընտրանքային համարված նախագծերը քննարկվում և քվեարկվում են Կանոնակարգի 79-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն այլընտրանքային համարված օրենքի նախագծերի հեղինակները: Առաջինը հանդես է գալիս այն նախագծի հեղինակը, որն առաջինն է քննարկվել գլխադասային հանձնաժողովում.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ քննարկման հաջորդականության:

2. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։