Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 10 · ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 37. Հերթական նիստերի անցկացման կարգը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հերթական նիստերի անցկացման կարգը

1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00, տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից, իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:

3. Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումը կարող է ընդունվել Խորհրդի, նիստը նախագահողի, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջարկությամբ մինչև տվյալ օրվա վերջին հիմնական նիստի ավարտը: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

4. Հիմնական և լրացուցիչ նիստերից յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե է, որը կարող է նիստը նախագահողի առաջարկով առանց քվեարկության երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով:

5. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

6. Ոչ աշխատանքային օրերին հերթական նիստերը գումարվում կամ անցկացվում են միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։