Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 25 · ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 122. Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում
Ակտի պատկեր

Հոդված 122. Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը

1. Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում՝

1) խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ.

2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

2. Իրավասու մշտական հանձնաժողովի իրավասության շրջանակում խորհրդարանական վերահսկողության թեման, ինչպես նաև դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումները սահմանվում են հանձնաժողովի որոշմամբ:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի անդամներից բացի, խորհրդարանական վերահսկողության թեմայի, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը, մշտական հանձնաժողովները և խմբակցությունները:

4. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին:

5. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:

6. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով իրավասու մշտական հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն և Աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաև իրավասու մարմիններ և պաշտոնատար անձանց:

7. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կանոնակարգի 24-րդ գլխով սահմանված կարգով:

(122-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։