Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 19 · ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 84. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 84. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի:

2. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացմամբ:

4. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ:

5. Սահմանադրության փոփոխությունների՝ Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, իսկ քաղաքացիական նախաձեռնությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով օրենքի նախագիծ ներկայացնելու համար՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգին համապատասխան:

6. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակը Կանոնակարգի 66-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավասություններ:

(84-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։