ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 133. Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
Հոդված 133. Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ: