Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 55. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 55. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն:

2. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ և հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

3. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական: Գաղտնի քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։