ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 11 · ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ
Հոդված 45. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը
Հոդված 45. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը
1. Արտահերթ նստաշրջանն անցկացվում է հետևյալ կարգով.
1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տևողությամբ չորս նիստ.
2) յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում.
3) երկրորդ ընդմիջման տևողությունը կարող է նախատեսվել մեկ ժամ։
2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տևողությունը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:
(45-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն)