ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 29. Խորհրդի նիստերի հրավիրման կարգը
Հոդված 29. Խորհրդի նիստերի հրավիրման կարգը
1. Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին:
2. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նախագահը՝ իր կամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
3. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը:
(29-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)