Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 60. Բաց քվեարկությունը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 60. Բաց քվեարկությունը

1. Բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով՝ Աշխատակարգով սահմանված կարգով: Մինչև քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

2. Բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Սահմանադրությամբ և Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամ առաջարկները, ճշտում դրանց ձևակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ ընտրվող պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:

6. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:

7. Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, Կանոնակարգի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հայտարարված որոշումների, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

(60-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։