Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 144. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը

գործել է մինչև 2026-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 144. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին: Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում դրա վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին և խմբակցություններին:

5. (մասն ուժը կորցրել է 22.06.20 ՀՕ-309-Ն)

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով՝ այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտման օրը:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու:

(144-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-201-Ն, փոփ. 22.06.20 ՀՕ-309-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։