Հոդված 101
Հոդված 101
1. Քարտուղարության աշխատակազմը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից, Գլխավոր ասամբլեայի հաստատած կանոնների համաձայն:
2. Տնտեսական և սոցիալական խորհրդին, Հոգաբարձուների խորհրդին և, եթե անհրաժեշտ է, Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններին հատկացվում է մշտական աշխատակազմ: Այդ աշխատակազմերը Քարտուղարության մասն են կազմում:
3. Աշխատակազմին աշխատանքի ընդունելիս և ծառայության պայմանները սահմանելիս հարկ է գերազանցապես առաջնորդվել աշխատունակության բարձր մակարդակ, բանիմացություն և բարեխղճություն ապահովելու անհրաժեշտությամբ: Հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել հնարավորինս լայն աշխարհագրական ընդգրկումով աշխատակազմ հավաքագրելու կարևորությանը:
Գլուխ 16
Տարբեր դրույթներ