Հոդված 83
Հոդված 83
1. Միավորված ազգերի կազմակերպության՝ ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններին առնչվող բոլոր գործառույթները, ներառյալ խնամակալության համաձայնագրերի և դրանց փոփոխությունների կամ լրամշակումների հաստատումը, իրականացնում է Անվտանգության խորհուրդը:
2. 76-րդ հոդվածում շարադրված հիմնական նպատակները վերաբերում են ռազմավարական նշանակություն ունեցող յուրաքանչյուր շրջանի ժողովրդին:
3. Հետևելով խնամակալության համաձայնագրերում զետեղված դրույթներին և չխախտելով անվտանգության պահանջները՝ Անվտանգության խորհուրդն օգտվում է Հոգաբարձուների խորհրդի օժանդակությունից իրականացնելու համար, խնամակալության համակարգի համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության այն գործառույթները, որոնք վերաբերում են ռազմավարական շրջանների քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական հարցերին: