Հոդված 76
Հոդված 76
Խնամակալության համակարգի հիմնական խնդիրները, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության՝ սույն Կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակների, հետևյալն են.
ա) ամրապնդել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը.
բ) նպաստել խնամարկյալ տարածքների բնակչության քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական առաջընթացին և նրանց առաջադիմական զարգացմանն ինքնակառավարման կամ անկախության ուղղությամբ՝ համաձայն յուրաքանչյուր տարածքի և դրա բնակչության մասնավոր հանգամանքների և այդ ժողովուրդների ազատ արտահայտած ցանկության, ինչպես նաև յուրաքանչյուր խնամակալության համաձայնագրով նախատեսված պայմանների.
գ) խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ բոլորի համար՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ դավանանքից, ինչպես նաև խրախուսել փոխադարձ կախվածության ընդունումը աշխարհի ժողովուրդների կողմից.
դ) ապահովել հավասար վերաբերմունքը Միավորված ազգերի կազմակերպութան բոլոր անդամների և նրանց քաղաքացիների հանդեպ սոցիալական, տնտեսական և առևտրական ոլորտներում, ինչպես նաև հավասար վերաբերմունքը վերջիններիս հանդեպ արդարադատության իրականացման հարցում՝ չխոչընդոտելով վերը շարադրված նպատակների իրականացումը և հավատարիմ մնալով 80-րդ հոդվածի դրույթներին: