Հոդված 41
Հոդված 41
Անվտանգության խորհուրդը կարող է որոշել, թե զինուժի գործածությունից զերծ ինչ միջոցների պետք է դիմել իր որոշումներն իրականացնելու համար և պահանջել Միավորված ազգերի կազմակերպության անդամներից կիրառել այդ միջոցները: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային, ռադիո և հաղորդակցության այլ ձևերի լիակատար կամ մասնակի ընդհատումը և դիվանագիտական հարաբերությունների խզումը: