Հոդված 63
Հոդված 63
1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համաձայնություններ կնքել 57-րդ հոդվածում նշված ցանկացած գործակալության հետ՝ սահմանելով այն պայմանները, որոնցով տվյալ գործակալությունը հարաբերություններ հաստատի Միավորված ազգերի կազմակերպության հետ: Նման համաձայնությունները ենթակա են Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
2. Խորհուրդը կարող է համակարգել մասնագիտացված գործակալությունների գործողությունները նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու և հանձնարարականներ տալու, ինչպես նաև Գլխավոր ասամբլեային ու Միավորված ազգերի կազմակերպության անդամներին հանձնարարականներ ներկայացնելու միջոցով: