Հոդված 110
Հոդված 110
1. Սույն Կանոնադրությունը այն ստորագրող պետությունների կողմից վավերացվում է համաձայն վերջիններիս սահմանադրական ընթացակարգի:
2. Վավերագրերը ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որը բոլոր ստորագրող պետություններին, ինչպես և, նշանակվելուց հետո, Գլխավոր քարտուղարին ծանուցում է ի պահ հանձնվող յուրաքանչյուր վավերագրի մասին:
3. Սույն Կանոնադրությունը ուժ մեջ է մտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Հանրապետության, Ֆրանսիայի, ինչպես նաև ստորագրող մյուս պետությունների մեծամասնության կողմից վավերագրերը ի պահ հանձնելուց հետո: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կազմում է ի պահ հանձնված վավերագրերի արձանագրությունները, որոնց պատճեններն ուղարկում է Կանոնադրությունը ստորագրող բոլոր պետություններին:
4. Սույն Կանոնադրությունը ստորագրող այն պետությունները, որոնք վավերացնում են այն ուժի մեջ մտնելուց հետո, դառնում են Միավորված ազգերի կազմակերպության սկզբնական անդամներ համապատասխան վավերագրերը ի պահ հանձնելու օրվանից: