Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Գլխավոր ասամբլեայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

2. Կարևոր հարցերով Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունում ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Այդ հարցերի թվում են՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը վերաբերող հանձնարարականները, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունը, տնտեսական ու սոցիալական խորհրդի անդամների ընտրությունը, համաձայն 86-րդ հոդվածի գ կետի՝ Հոգաբարձության խորհրդի անդամների ընտրությունը, նոր անդամների ընդունելությունը Միավորված ազգերի կազմակերպություն, անդամության իրավունքների և արտոնությունների դադարեցումը, անդամների հեռացումը, խնամակալության համակարգի գործառնությանն առնչվող ու բյուջետային հարցեր:

3. Այլ հարցերի վերաբերյալ որոշումները, ներառյալ երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվող հարցերի լրացուցիչ կատեգորիաների սահմանումը, վճռվում են ներկա քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։