Հոդված 40
Հոդված 40
Իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Անվտանգության խորհուրդը նախքան հանձնարարականներ տալը կամ 39-րդ հոդվածով նախատեսված միջոցներին դիմելու որոշումը կարող է պահանջել շահագրգիռ կողմերից կատարելու այն ժամանակավոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարի: Նման ժամանակավոր միջոցառումները չպետք է լինեն ի վնաս շահագրգիռ կողմերի իրավունքներին, հավակնություններին կամ դիրքին: Անվտանգության խորհուրդը հարկ եղած կերպով նկատի է առնում նման ժամանակավոր միջոցառումները չկատարելը: