Հոդված 98
Հոդված 98
Գլխավոր քարտուղարը՝ որպես այդպիսին, հանդես է գալիս Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի, Տնտեսական և սոցիալական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերում, ինչպես նաև կատարում է բոլոր այն գործառույթները, որոնք վստահված են իրեն նշված մարմինների կողմից: Գլխավոր քարտուղարը կազմակերպության աշխատանքի մասին ամենամյա զեկուցագրեր է ներկայացնում Գլխավոր ասամբլեային: