Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն.

1. Կազմակերպությունը հիմնվում է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:

2. Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները:

3. Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:

4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

5. Բոլոր անդամները համակողմանի օժանդակություն են ցուցաբերում Միավորված ազգերի կազմակերպությանը նրա նախաձեռնած բոլոր գործողություններում, որոնք համապատասխանում են սույն Կանոնադրությանը և ձեռնպահ են օժանդակելուց որևէ պետության, որի նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպությունը կանխարգելիչ կամ հարկադրական գործողություն է ծավալում:

6. Կազմակերպությունն ապահովում է, որպեսզի այն պետությունները, որոնք նրա անդամ չեն, գործեն համաձայն վերոհիշյալ սկզբունքների այնքանով, որքանով դա կարող է անհրաժեշտ լինել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար:

7. Սույն Կանոնադրության և ոչ մի դրույթ Միավորված ազգերի կազմակերպությանը չի լիազորում միջամտել որևէ պետության ներքին իրավասության հարցերին և չի պահանջում անդամներից նմանօրինակ հարցերը ներկայացնել լուծման սույն Կանոնադրության կարգով, սակայն այս սկզբունքը չի վերաբերում VII գլխով նախատեսված հարկադրական միջոցների կիրառմանը:

Գլուխ 2

Անդամություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։