Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Անվտանգության խորհուրդը բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության տասնհինգ անդամներից: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Չինաստանի Հանրապետությունը և Ֆրանսիան Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Գլխավոր ասամբլեան Միավորված ազգերի կազմակերպության տասը այլ անդամների ընտրում է որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ՝ մասնավորապես ըստ արժանվույն ուշադրություն դարձնելով առաջին հերթին անդամի ունեցած մասնակցությանը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման և կազմակերպության այլ նպատակներին հասնելու գործում, ինչպես նաև աշխարհագրական արդարացի համամասնությանը:

2. Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով: Ոչ մշտական անդամների առաջին իսկ ընտրություններում, Անվտանգության խորհրդի անդամների թիվը տասնմեկից մինչև տասնհինգ հասնելուց հետո, չորս լրացուցիչ անդամներից երկուսն ընտրվում են մեկական տարի ժամկետով: Անվտանգության խորհրդի ժամկետը սպառած անդամը անմիջապես վերընտրության ենթակա չէ:

3. Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ:

Գործառույթները և լիազորությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։