Հոդված 62
Հոդված 62
1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է ուսումնասիրություններ կատարել կամ զեկուցագրեր պատրաստել միջազգային տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական և համանման հարցերի վերաբերյալ կամ շահագրգռել այդ հարցերով ուրիշներին, ինչպես նաև ցանկացած այդպիսի հարցով հանձնարարականներ ներկայացնել Գլխավոր ասամբլեային, Միավորված ազգերի կազմակերպության անդամներին և շահագրգիռ մասնագիտացված գործակալություններին:
2. Խորհուրդը լիազորված է հանձնարարականներ ներկայացնել բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքն ու դրանց պահպանումը խրախուսելու համար:
3. Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր պատրաստել Գլխավոր ասամբլեային ներկայացնելու համար:
4. Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Միավորված ազգերի կազմակերպութան սահմանած կանոնների համաձայն, կարող է հրավիրել միջազգային խորհրդաժողովներ իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ: